Ես փորձարկեցի Libero touch 4 համարի տակդիրը իմ 7 ամսական տղաների համար եւ կարող եմ ասել, որ գոհ ենք թե ես, թե բալիկներս։ Չափը համապատասխանում էր իրենց քաշերին (7.5 եւ 8 կգ), խոնավությունը լավ կլանում էր անգամ գիշերային քնի ժամանակ, մաշկը չգրգռվեց: Առկա էր շաաատ քիչ հոտ տակդիրներից, բայց չեմ կարծում դա մեծ թերություն է: Սակայն արդարացի կլինի ասել, որ մինչ այս օգտագործած սովորական Libero տակդիրների նկատմամբ մեծ առավելություն չտեսա։ Շնորհակալ եմ փորձարկման հնարավորություն տալու համար։
Դուք պետք է մտնել կամ գրանցվել թողնել մեկնաբանություններ